Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Կռվախնձորը բաժանվեց

Կռվախնձորը բաժանվեց
16.02.2018 | 02:30

Մեկ տարուց ավելի Միքայելյանի անվան բժշկական կենտրոնի շուրջ կրքերն ու խոսակցությունները հանգուցալուծվեցին կառավարության երեկվա նիստում։ Գործադիրի որոշմամբ վաղեմի այս առողջապահական հսկայի բաժնետոմսերը կփոխանցվեն Հերացու անվան բժշկական համալսարանի հաշվեկշռին։ Եթե նկատենք, որ համալսարանը պետական է, ապա պետք է ենթադրել, որ այս բժշկական կենտրոնը ևս պետական կլինի, սակայն, ո՞վ գիտի, մեր ժամանակներում հաճախ են նման կառույցները փոխանցվել պետական հիմնարկին, այնուհետև, գրեթե գրոշներով, օտարվել։ Ամեն դեպքում, Միքայելյանի անվան ԲԿ-ում մոտ մեկ տարի բարձրակարգ մասնագետների արտահոսք կար տարբեր կլինիկաներ, քանի որ խոսակցությունը, թե կենտրոնը լուծարվելու է, անհանգստացնում էր աշխատողներին, ավելին, այդ խոսակցությունները գնալով ոչ թե մարում էին, այլ թեժանում։ Ինչպիսի ճակատագիր է սպասում կենտրոնը համալսարանին հանձնելուց հետո, պարզ կլինի առաջիկա մեկ-երկու տարում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ